Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։
Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը։ Ականատեսները պատմում են, որ Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմարի անտառում ուղղաթիռ են տեսել, և մոտ մեկ ժամ առաջ այդ հատվածում ձայներ են լսել։ Ներկայում Իրանի մզկիթներում աղոթք է անցկացվում նախագահի, արտգործնախարարի և այլ ուղևորների առողջության համար։
Իրանի փոխնախագահը կառավարության մի քանի անդամների հետ մեկնել է Թավրիզ։ Այնտեղ է գնացել նաև Կարմիր մահիկի ղեկավարը։ Թավրիզ է մեկնել նաև շտապօգնության առնվազն 8 մեքենա։
Թե ինչ վիճակում է Իրանի նախագահը, դեռ պարզ չէ։ Mehr-ը, որը ավելի վաղ գրել էր, որ Ռաիսին ողջ է և ցամաքով մեկնում է Թավրիզ, հեռացրել է այս տեղեկատվությունը իր էջից: