Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող պաշտոնական տեղեկատվությունը,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու մանրամասնում.
«Սա ամենևին նրա մասին չէ, որ Թեհրանի էլիտայում խուճապի մեջ են. Իրանում այնպիսի համակարգ է, որը չի ճանաչում անփոխարինելի անձանց, եթե նույնիսկ խոսքը նախագահի կամ անգամ Հոգևոր առաջնորդի մասին է:
Այստեղ էական է տեղի ունեցածի պատճառը՝ արդյո՞ք սովորական վթար է՝ պայմանավորված տեխնիկական պատճառներով կան եղանակով, թե՞ գործ ունենք ահաբեկչության հետ:
Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը. դեռ գտնված չէ հիմնական հարցի պատասխանը»։