Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ հանգիստ կարողանում էին մուտք ու ելք անել, բացի մեզնից»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով փաստը, որ ոստիկանությունն այսօր թույլ չի տվել պատգամավորներին, մշակույթի գործիչներին մուտք գործել Կիրանց;։
Նա հայտնեց, որ իշխանությունները վախենում էին, որ կիրանց ժամանած հասարակական-քաղաքական գործիչները կարող էին ոգեշնչել նրանց, պայքարի նոր ոգի փոխանցել։
«Կիրանցեցիներն անգամ մեկ վայրկայն չպետք է իրենց մենակ զգան։ Մեր այցն այդ նպատակն ուներ, որ անկախ նրանից որ պայքարը տեղափոխվել է Երևան, բայց մենք իրենց հետ ենք», հայտնեց Պետրոսյանը։
Նա նաև հայտնեց որ Կիրանցի ճանապարհին մի քանի շերտով կանգնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներըիրենց աջակցում էին։
«Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են և նրանք մեզ հավասրա սպասում են փոփոխություններ»,- հայտնեց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
- Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
- Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները