Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Հ. Ա․-ն և հայտնել է, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրում գտնվող իր տան բակ և փորձել այնտեղ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարել, կրակելով վնասել են ապակիները, սակայն ազդանշանը միանալուց հետո դիմել են փախուստի։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Հարակից հրապարակումներ`
- Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել
- Տավուշում երեք զինածառայող է մահացել