Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մի մասը, որոնց ոստիկանները չթույլատրեցին գնալ Կիրանց, ստիպված եղան դաշտամիջյան շրջանցիկ ճանապարհով գնալ Կիրանց:
Ագնեսսա Խամոյանը հրապարակել է տեսանյութ և հայտնել, որ առանց վիզայի կանգնած է Նիկոլ Փաշինյանի հայտարարած Ադրբեջանի տարածքում, որից նոր կառուցվաղ դրպոցը մի քանի տասնյակ մետր է։
Նա ներկայացրեց նաև տիկին Խանումի տունը, որը նույնպես, ըստ Փաշինյանի, անցնում է Ադրբեջանին։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
- Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին