Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ օրհնությամբ քայլ ես անում և չես ուզում, որ որևէ կերպ այդ քայլը վնասվի կամ ձախողվի»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց Բագրատ Սրբազանը և շնորհավորեց Լենա մայրիկի ծննդյան օրը, որը նախոչդ օրը դարձավ 97 տարեկան։
Դրանից հետո Սրբազանն անդրադարձավ համացանցում իր անձի մասին տարածքվող կեղծ և վիրավորական գրառումներին։
«Տեսել եք, որ միայն համացանցում խոսքի և հոգու վաճառականներն անպատասխանատու ինչ ասես խոսում են»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա հայտնեց, որ այդ խոսողներից միայն մեկին է ուզում անդրադառնալ՝ առաջին և վերջին անգամ և խոսքը գնում է Արամ Զավենի Սարգսյանի մասին;
«Էս մարդն ցինիզմով պարուրված այնքան համարձակություն ունի, որ օրը 4 անգամ ինձ է անդրադառնում՝ էլ «խաչով տերտեր», «թող համազգեստը հանի, կարգալույծ լինի», «ռուսական նարատիվ», էլ ինչ ասես ասում է։ Ուրեմն հստակ ասում եմ՝ Արամ Սարգսյա՛ն, Զավենի որդի՛, ես մյուսների պես քեզ չեմ ասելու «մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի քույր, հոպլո», չեմ ասելու, ինձ թույլ չեմ տա դրանք ասել քեզ, որովհետև չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, իմ եղբոր վաստակն ամբոջությամբ չեն փաթաթել և արծաքի հետ մի կշեռքի նժարի վրա դրել։ Մի մոռացիր, թե ոնց էիր խոնարհվում աջիս վրա, Գրետա հոգելույս մայրիկիդ ողջույններ հղելով, թե՛ ինձ, թե՛ Միքայել Սրբազանին։ Էդ խաչի մասին, որ ասում ես, թե որտեղ և ում առջև պետք է հանդես գա, այն միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմենտից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մատածել կյանքում։ Այն ճանապարհը, որը դու անցել ես, որևէ կենսագրության ուղղակի ամոթ կբերեր»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը
Նա հայտնեց, որ Արամ Սարգսյանը և իր նմանները փողոցի մարդիկ են։
Հարակից հրապարակումներ`
- Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
- Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան