Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք երրորդ ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին հրապարակվող տեղեկատվությանը, որոնց թվում եղել են Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Ռաիսին», -ասել է նա և հավելել. «Անկեղծերոն հույս ենք հայտնում, որ նրանց վտանգ չի սպառնում, Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը՝ անհետացած ուղղաթիռը որոնելու և միջադեպի պատճառները պարզելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
- Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
- Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել