Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը գալ Թբիլիսի։ Նրա խոսքերը մեջբերում է La Tribune de Dimanche թերթը։
Պարբերականի հետ զրույցում Վրաստանի նախագահը եվրոպացի առաջնորդներին խնդրել է այցելել երկիր՝ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաների ֆոնին։
«Էմանուել Մակրոնը դեռ 2018 թվականին ընտրվելու պահից ինձ խոստացել էր, որ կգա։ Դա նա պետք է անի մինչև սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի մեկնարկը։ Ես գրել եմ նախագահ Մակրոնին և սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նա ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ հայտնելով «Կովկասը խորհրդային լծից ազատելու» իր մտադրության մասին։ Նա այս զարգացումներն համարել է «շատ կարևոր Եվրոպայի ապագայի, ներառյալ նրա անվտանգության համար»:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
- Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան