Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։ Այդ մասին հայտնում է իրանական Press TV պետական հեռուստաալիքը։
Ուղղաթիռում եղել են նախագահ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ, երբ այնտեղ խնդիրներ են առաջացել և հարկադրված է եղել «կոշտ վայրէջք» կատարել Ադրբեջանին սահմանակից Ջուղայում:
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում էր՝ Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հեռուստաալիքի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ եղանակային վատ պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան