Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Թանսիմ» իրանական աղբյուրին։
Րոպեներ առաջ ազդանշան է ստացվել ուղղաթիռից և անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը։
«Մի քանի րոպե առաջ դեպքի վայրից ազդանշան է ստացվել ուղղաթիռից և անձնակազմի անդամներից մեկի հեռախոսից»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Արևելյան Ատրպատական նահանգի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի հայտարարությունը։
Նշվում է, որ զինվորականները հենց այս պահին այնտեղ են շարժվում և հույս ունեն «լավ նորությունների»։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարայն վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
- Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
- Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
- Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան