
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից հետո ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով լրագրողի հարցին որ ոստիկանությունն այսօր կրկին փակել է Կիրանց գյուղը և թույլ չի տալիս պատգամավորների և այլ անձանց մուտքն այտեղ։
Սրբազանը հայտնեց, որ տեղեկություն չունի, թե այդ պահին ինչ է կատարվում Կիրանցում։
«Մեր մշակույթի գործիչներն այսօր պետք է մեկնեին Կիրանց, հիմա կարծում եմ ճանապարհին են, կտեսնենք, թե ինչ իրավիճակ է»,-ասաց Բագրատ Սրբազանը։