Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Կիրանցում լարված իրավիճակ է, նախօրեին այնտեղ էին ժամանել սահմանապահները, որոնք պետք է տեղակայվեին նոր գծված սահմանի երկայնքով:
Ոստիկանությունից պատգամավորներին հայտնեցին, որ ԱԱԾ-ն Կիրանցում գործողություններ է անում և այդ պատճառով են փակել գյուղ մտնող մուտքը;
Պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ մինչ իրենց ժամանելը մեքենաներն անարգել մտնում էին գյուղ, և երբ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն են մոտեցել՝ սև բերետավորները փակել է ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
- Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
- Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան