Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
Լրատվամիջոցներում և համացանցում տարածվում են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին ու այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրում բելորների հայտնաբերման առաջին կադրերը։
Ուղղաթիռի ուղևորների կյանքի որևէ նշույլ չկա, հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ վթարի վայրում փրկվածներ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
- Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
- ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան