Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների հարվածից ընկել է և ուշագնաց եղել ։ Ուշքի է եկել միայն մեքենայում։
«Բաժնում նորմալ էին վերաբերվում։ Շտապ օգնության մեքենա են կաչել, եկել են առաջին բուժօգնություն են ցույց տվել հենց Նոյեմբարյանի բաժնում։ Գլխիս հարվածել էին և անգիտակից վիճակում եմ եղել, մեքենայում եմ գիտակցության եկել»,- ասաց նա։
Քաղաքացին նշեց, որ առաջին անգամ չէ , որ բերման է ենթարկվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները