Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
«Երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի վայրը, ուղղաթիռի կենդանի ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
Ուղղաթիռում էին նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները մահացել են երկրի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ռաիսին, նշում է գործակալությունը, ավիավթարի է ենթարկվել «Իրանի ժողովրդի հանդեպ իր պարտքը կատարելու ընթացքում» և «նահատակվել է»։ Աղետը տեղի է ունեցել Թավրիզ քաղաքի ճանապարհին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
- Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
- Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան