Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
Իրանիր փոխնախագահն Մոհամմեդ Մոխբերը հաստատել է, որ ուղղաթիռի կործանումից զոհվել է երկրի նախագահ Ռաիսիի ու նրա հետ նույն ուղղաթիռում գտնված պատվիրակության անդամները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին նա գրել է իր թելեգրամում։
«Ճշմարիտ է, մենք պատկանում ենք Ալլահին, և նրա մոտ ենք վերադառնալու»,- այս գառումն է արել՝ միաժամանակ հրապարակելով նաև Ռաիսիի լուսանկարի:
Այս արտահայտությունն ավանդաբար օգտագործվում է ինչ-որ մեկի մահվան մասին հայտնելիս:
«Կարծս թե ուժի մեջ է մտնում ԻԻՀ սահմանադրության 131-րդ հոդվածը, որի համաձայն նախագահի մահվան կամ երկարաժամե հիվանդության դեպքում երկրի կառավարումը անցնում է առաջին փոխնախագահին՝ հոգևոր առաջնորդի հաստատմամբ և 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն ընտրություններ:Առաջին փոխնախագահն է Մոհամմեդ Մոխբերը»,- գրել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը)։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։
Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։
Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
- Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ
- Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
- Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
- Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
- Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
- Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
- Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան