Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպխիսկոպոս Գալստնայնը հայտարարել էր այսօր Կիրանց մեկնելու մասին։
Կիրանցում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։
«Ոստիկանների կողմից պաշարված Կիրանց...»,- գրված է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսուքյան էջում՝ հրապարակելով նաև լուսանկաներ։
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից հետո կիրանցիները կրկին ճանապարհ էին փակել, հանդիպել Տավուշի մարզպետի հետ՝ հայտնելով իրենց դժգոհությունը, քանի որ գյուղը կիսվում է, ադրբեջանական կողմին են մնում նաև մ քանի կիրանցիների տներ։
Մայիսի 15-ին ԱԳՆ բավականին ուշ ժամի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, ստորագրվել է արձանագրություն։ Նաև հայտնել են կառավարությունից, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին։ Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաև Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
- Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
- ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
- Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
- Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
- Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
- Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
- 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
- Տեղեկությունը, որ Կիրանցում սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեց. Դանիելյան
- Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ
- «Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
- Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
- Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
- ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է