Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը
«Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Տիգրան Ավինյանը։
Նա Հարությունյանին առաջարկեց զեկուցել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը և հավելեց.
«Շնորհավորում եմ ձեր դժվարին գործում և հուսով եմ, որ Ձեր մոտ կստացվի այս ծանր աշխատանքը»։
Հարությունյանը հայտնեց, որ անձրևային եղանակի պատճատով 104 հազաև ք/մ փոսալցման աշխատաքներից 75 հազարն արդեն արված են։
Վարչության պետի նորանշանակ պաշտոնակատարն աշխատանքներն օպերատիվ կատարելու համար խնդրեց, որ Ավինյանը թույլ տա մեկ անձից գնման տարբերակով իրականացնեն ասֆալտապատման մնացած աշխատանքները։