Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում»,- Կիրանցի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ում և նրա հետ Կիրանց այցելած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին թույլ չեն գալիս մուտք գործել գյուղ։
«Վերից վար ապօրինի է, սկսած այս հակասահմանադրական սահմանազատումից, Ալիևի դիմաց ծնկած վիճակից, մինչև այս պահը․ Այս տղաներն էլ դարձել են իրեն ձեռքի խաղալիք, գործիք։
Վահե Ղազարյան, որպեսզի ավելորդ հրահրումներ չլինեն այստեղ ոստիկանական ուժերի կողմից, հրահանգ տվեք այս մարդկանց՝ արտոնեն մեզ գնանք, հասնենք գյուղ, հանդիպենք գյուղաղիներին, շատ խաղաղ ու հետ վերադառնանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
- Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
- Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
- Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
- ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
- Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
- Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
- Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան