Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, չնայած ոստիկանական մի քանի շղթաների ու պատերի, հասել է Կիրանց։
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել, Սրբազան Հայրը պատասխանեց. «Ուղիղ ճանապարհով։ Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում։ Իմ բոլոր քայլերը տարբեր մեքենաներով վերահսկվում է, էլ չեմ ասում հեռախոսս։ Հեռախոսս իրենց համար հանրային ռադիո է։
Բայց այդ բոլոր մեքենաները բռնվել են, բացահայտվել են, մարդիկ էլ իջել ու օրհնություն են խնդրել։ Համակարգ չի գործում, ապօրինի կառավարությունն իր ապօրինի գործիքներով չի կարող ճշմարտության դիմաց կանգնել։ Չի գործում, մեր երկրում ինստիտուտ չկա։ Հույսը մնացել է ոստիկանների վրա»։
Պատգամավոր Արթուր Սարգսյանն ասաց, որ ինքը որպես պատգամավոր խնդրել էր ոստիկաններին թույլ տալ գոնե Սրբազանին մտնել գյուղ, սակայն մերժել են, ասել են՝ անհնար է, Սրբազանը չի կարող մտնել գյուղ։
«Հիմա Սրբազանը գյուղում է։ Վահե Ղազարյանը թող մտածի, որ համակարգն այլևս չի գործում։ Թե ոնց է եկել, կարևոր չէ, կարևորն այն է, որ այստեղ է Սրբազանը»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանն ասաց. «Այս հայրենիքում ինձ ոչ ոք չի կարող կասեցնել։ Սա իմ տունն է, իմ հայրենիքը, իմ պետությունը։
Ի՞նչն է խանգարում իրենց, որ ես գամ, այս մարդկանց տեսնեմ։ Չեկա՞։
Մի վայրկյան չտխրեք, ժողովուրդ ջան, գնալու ենք սրանք, օրերի հարց է»։
Բագրատ Սրբազանը նաև ասաց. «Երևանում նստած մարդը պետք է հեռանա։ Ինքը որևէ ձևով կապ չունի հայ ժողովրդի, Սահմանադրության հետ։ Սա այստեղ չի վերջանալու։ Շարունակություն է ունենալու, նաև մյուս տարածաշրջաններում։
Սա Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի կամ որևէ այլ փոքրիկ գյուղական համայնքի խնդիրը չէ, ՀՀ գոյության խնդիրն է։ Խնդիրն այստեղ է, լուծումը՝ Երևանում։ Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է»։
Հիշեցնենք, որ արդեն քանի օր թույլ են տալիս Կիրանց մուտք գործել միայն կիրանցիներին, մյուս քաղաքացիների, այդ թվում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավորների մուտքը գյուղ արգելում են։
Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի. ««Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
- Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
- Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան