Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից վերադառնալով՝ լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանն ասաց. «Մեր հայրենիքում իմ դիմաց փակ ճանապարհ չի կարող լինել, կամ հրեշտակներն էին տարել ին Կիրանց, կամ ոստիկանական համակարգ էլ գոյություն չունի»։
Հիշեցնենք, որ արդեն քանի օր թույլ են տալիս Կիրանց մուտք գործել միայն կիրանցիներին։ Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավորների մուտքը գյուղ արգելվել էր ոստիկանների կողմից։
«Ես կյանքում այդպես չեմ տեսել այս գյուղը։ Մարդիկ թաքնվել են իրենց անկյուններում ու մեռելի պես ապրում են, այդ մարդկանց հոգին են սպանել, տարել են մարդկանց պատիվը։ Երբ իմացան գյուղում եմ, միանգամից հավաքվեցին։ Բոլորի խնդրանքն էր՝ այս աղետը պետք է կանգնի»։
Սրբազանը փոխանցեց, որ գյուղացիների խնդրանքն է՝ մենակ չթողնենք իրենց։
«Չենք թողնելու։ Այդ արցունքների, ողբերգության պատասխանը պետք է տրվի։
Ասացին` մենք ձեր թիկունքին կանգնած ենք, գնացեք մինչև վերջ, չթողնեք ,որ այս իրավիճակը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
- Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
- Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
- Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
- Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
- Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան