Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել գյուղում»,- Կիրանց գյուղի մոտ լհայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, պատգամավորԳառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ առանց որևէ անվտանգության երաշխիքի, առանց միջազգային նորմերի կիրառման Կիրանցը բաժանվել է երկու մասի՝ հայկական ու ադրբեջանական։
«Եթե այս պահին դրությամբ սյուներով նայենք, Կիրանց գյուղը կիսվում է երկու մաս՝ մի կողմը հայկական է լինելու, մի կողմն՝ ադրբեջանական, բայց որևէ մարդ այնտեղ չի ապրելու։
Սահմանն անցնելու է Կիրանցի կենտրոնում գտնվող դպրոցի կողքով։ Ինչպե՞ս մարդը կարող է իր երեխային ուղարկել դպրոց, երբ ադրբեջանական հատուկ ստորաբաժնումները՝ «Յաշմա» և Կկոմանդո», լինելու են դպրոցի հարևանությամբ։ Սա այն դեպքում, երբ օկուպացիոն ռեժիմի ղեկավարը հայտարարում է, որ ձեր անվտանգությունը չենք երաշխավորելու»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
- Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
- Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
- ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
- Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան