Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա ուղեկիցների, որոնք զոհվել են ավիավթարից նախօրեին։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով:
Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին հաստատել է նախագահի և նրա պատվիրակության մահվան մասին լուրերը, որոնք վերադառնում էին Ադրբեջան կատարած այցից հետո։ Մայիսի 21-ին Թավրիզում տեղի կունենա մահացածների հրաժեշտի արարողությունը, որից հետո նախագահի մարմինը կուղարկվի Մաշհադ՝ նրա հայրենի քաղաք։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
- Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները