Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։
CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ է ունեցել իշխանության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ։
Երկուշաբթի օրը նա արտահերթ հանդիպում է անցկացրել օրենսդիր և դատական մարմինների ղեկավարների հետ՝ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան մասին հաղորդագրությունից հետո։
Նրանք հաստատել են, որ իշխանության այս ճյուղերը շարունակում են իրենց պարտականությունների իրալանացումն ազգի հանդեպ «առանց որևէ խափանման»։
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։ Նա է ղեկավարել ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները միջուկային խնդիրների ու գերիների փոխանակման հարցերով։
Իրանի սահմանադրությունը պարտադրում է, որ իշխանության երեք ճյուղերի ղեկավարները, այդ թվում՝ փոխնախագահը, խորհրդարանի խոսնակը և դատական համակարգի ղեկավարը, պետք է կազմակերպեն ընտրություններ և ընտրեն նոր առաջնորդ՝ նախագահի պաշտոնակատարի նշանակումից ի վեր 50 օրվա ընթացքում։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պետական լրատվական գործակալություններին ուղղված ուղերձում ասել է, որ Մոխբերը պատասխանատու է այդ ժամկետում նոր նախագահի ընտրությունների կազմակերպման համար։
Ինչպես արդեն հայտարարվել է՝ առաջիկա յոթ օրերին երկրում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները։ Իրանի գերագույն առաջնորդը հնգօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ Լիբանանում ևս եռօրյա սուգ է հայտարարվել։
Հիշեցնենք, որ Իրանի 63-ամյա նախագահ Իբրահիմ Ռայիսին զոհվել է թանձր մառախուղի պատճառով ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում են եղել նաև Իրանի ԱԳ նախարարն ու ևս յոթ պաշտոնյաններ, որոնք բոլորն էլ զոհվել են։
Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։ Նախագահ Ռաիսին երեկ վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել էր Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
- Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
- Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին