Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը։
Նա Կիրանց գյուղի եկեղեցու մոտ է՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։
«Իմ հորական հողում սյուն են տնկել, վաղն ուզում եմ ինձ իմ տանից հանել, ես իմ տանից դուրս չեմ գալու։ Ուղղակի խնդրում եմ իմ ժողովուրդը կանգնի իմ թիկունքին, ես իմ տանից դուրս չեմ գալու։ Ես կկանգնեմ, սահմանապահ զորքի հետ կծառայեմ, ոչ մեկից չեմ վախենում։
Մենք դարպաս ենք եղել հայրենիքի համար։ Մեզ ճնշելով՝ բացեցին այդ դարպասները, Հայաստանի համար վատ է լինելու»,- ասաց տիկին Խանումը։
Կիրանցի մեկ այլ բնակիչ ասաց. «Ամոթ այն մարդկանց, ովքեր դավաճանել են իրենց ազգին։ Սրիկա շան որդիներ են։ Պետք է կանգնենք մեր սրբազանի կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
- Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
- Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
- Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է
- Ոստիկանական ուժեր՝ Կիրանցում
- Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
- Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
- 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան