Չեսարի պեղումների ժամանակ ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը շարունակում է պեղման աշխատանքները Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում։
«Արդեն պեղվել և մաքրվել է պալատի ներսույթը, սկսել են շրջակայքի պեղումները։ Բացվել է եկեղեցու սալահատակը, հիմքերը արտաքուստ և դրանց մոտ ուշ շրջանում կատարված տասնյակ թաղումներ»,- ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը․
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Չեսարի պեղումների ժամանակ նաև ուշագրավ արձանագրություններ են հայտնաբերվել, որոնց մասին ավելի ուշ կհայտնեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան