Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
ՌԴ նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիին, Մոհամմադ Մոհբերին և ողջ իրանցի ժողովրդին՝ ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և երկրի մի շարք այլ պետական գործիչների ողբերգական մահվան կապակցությամբ․
Պուտինն ընդգծել է, որ լավ է ճանաչել և գնահատել Ռաիսիին՝ որպես վստահելի գործընկերոջ, որն անգնահատելի անձնական ներդրում է ունեցել Ռուսաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:
Հաղորդվում է, որ Մոհբերն անկեղծ երախտագիտություն է հայտնել երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում կարեկցանքի և աջակցության խոսքերի համար։
«Երկու կողմից ընդգծվել է ռուս-իրանական համակողմանի փոխգործակցության հետագա հետևողական ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների», - ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան