Քաղաքական 11:01 20/05/2024 Հայաստան

Սասունյան. Նվիրատվությունների պատճառով Վատիկանը շրջվել է Ադրբեջանի կողմը

2024 թվականի մարտի 27-ին իտալական Irpmedia.irpi.eu կայքում հրապարակված ծավալուն հոդվածում՝ «Ինչպես Վատիկանը օգնեց օրինականացնել Ալիևի միապետությունն Ադրբեջանում» վերնագրով, Սիմոնե Զոպելարոն բացահայտում է Վատիկանի ադրբեջանամետ կողմնակալությունը ֆինանսական նվիրատվությունների պատճառով, չնայած Հայաստանը քրիստոնյա պետություն է, իսկ Ադրբեջանը՝ իսլամական:

2020 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջանի բռնակալ ղեկավար Իլհամ Ալիևը և նրա կինը՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, պետական այցով ժամանել էին Վատիկան։ Նրանց պաշտոնապես ընդունել էին Ֆրանցիսկոս պապը, պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը և միջպետական հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Ալիևան Վատիկան էր եկել, որպեսզի ստանար Սուրբ Աթոռի կողմից աշխարհականներին շնորհվող բարձրագույն պարգևը՝ «Մեծ Խաչը»։ Այդ պարգևը առաջարկում են թեմական եպիսկոպոսները՝ որպես գնահատանքի և երախտագիտության նշան Եկեղեցուն կամ հասարակությանը մատուցած ծառայությունների համար, և այն  վերապահված է պետությունների ղեկավարներին, նախարարներին, դեսպաններին և թագավորական ընտանիքի անդամներին: Սակայն Ադրբեջանի նկատմամբ Վատիկանի հետաքրքրության շարժիչ ուժը Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունն է։

Զարմանալիորեն, չնայած փոքրամասնությունների, այլախոհների և այլ կրոնների նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժողականությանը, Սուրբ աթոռն իր երախտագիտությունն է հայտնել «տարբեր դավանանքների նկատմամբ Ադրբեջանի բաց լինելու և խաղաղ վերաբերմունքի համար»։

Վախենալով Ադրբեջանի նվիրատվությունների կորստից՝ Վատիկանը դժկամությամբ է թույլ տվել Բաքվի հասցեին որևէ քննադատություն, հատկապես՝ սեփական հոգևորականների կողմից: «Հայր Ժորժ-Անրի Ռույսենը հեռացվել է Հայրապետական արևելյան ինստիտուտից, քանի որ նա քննադատում էր նրանց, ովքեր չէին ցանկանում օգտագործել «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»:

Հաշվի առնելով Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունից» օգուտ քաղելու ակնկալիքները՝ Վատիկանը չի ցանկացել ավելի էական բան ասել, քան «միջմշակութային և միջկրոնական երկխոսության կարևորությունը՝ ի նպաստ տարբեր կրոնական և էթնիկ խմբերի միջև խաղաղ գոյակցության»՝ նկատի ունենալով հայերին և ադրբեջանցիներին։ Հռոմի պապն աղոթել է Ղարաբաղի բնակիչների համար՝ հուսալով, որ «միջազգային հանրության աջակցությամբ կողմերի միջև բանակցությունները կխթանեն տևական համաձայնություն, որը վերջ կդնի մարդասիրական ճգնաժամին»: Նույնիսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ «եկեղեցին չկարողացավ դուրս գալ «բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը» ուղղված «զենքերը վայր դնելու» չափավորության ընդհանուր կոչերից այն կողմ»:

2023 թվականի հոկտեմբերի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաքելական նվիրակ Խոսե Ավելինո Բեթենկուրտից ստացավ նույն պարգևը, որը երեք տարի առաջ տրվել էր Ադրբեջանի փոխնախագահ Ալիևային: Այնուամենայնիվ, կար մի էական տարբերություն․ մինչ Ալիևան իր մրցանակը ստացավ անմիջապես Հռոմի պապից, Փաշինյանին պատվեց առաքելական նվիրակը: Կային նաև այլ տարբերություններ, որոնք «օգնեցին ամրապնդել Ալիևների ընտանիքի իշխանությունը՝ չնայած Արցախում մարդու իրավունքների խախտումներին»:

«Մշակույթի հայրապետական խորհրդի պատվավոր նախագահ և Սրբազան հնագիտության հայրապետական հանձնաժողովի նախագահ Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին Վատիկանի ամենաբարձր պաշտոնյան է, որ առավելագույն ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ երկխոսություն սկսելու համար»: 2013 թվականին նա Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվեց Բարեկամության շքանշանով՝ բարձրագույն պարգև, որը տրվում է «Ադրբեջանի և օտարերկրյա պետության միջև բարեկամական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած հատուկ ներդրման համար»։

Կարդինալ Կլաուդիո Գուջերոտին համարվում է Վատիկանի և Բաքվի միջև ստեղծված «առանձնաշնորհյալ կապի գլխավոր հերոսը»։ «Չափազանց կրթված, բազմալեզու, հավակնոտ և իշխանասեր կարդինալ Գուջերոտին Ալիևների ընտանիքին ճանաչում էր 2002 թվականից, երբ դեռ ողջ էր 1969 թվականից իշխանության ղեկին գտնվող նախագահ Հեյդար Ալիևը»։
2000-ականների սկզբին Գուջերոտին հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ՝ որպես Հարավային Կովկասի նվիրակ, որը ստանձնել էր 2001 թվականին: Մինչ այդ Սուրբ Աթոռի այս նվիրակությունը վերաբերում էր միայն Վրաստանին և Հայաստանին: Այդ տարիներին, երբ Հայաստանը հաղթեց  Ադրբեջանին առաջին հակամարտությունում, տարածաշրջանում հրադադարը երաշխավորում էր Ռուսաստանը։ Էթնիկական ատելությունը, որը դեռևս սնում էր հակամարտությունը, սկսել էր հանդարտվել, սակայն նվիրակ Գուջերոտին Ադրբեջանն անվանեց «երկիր [որը] տարբեր կրոնների ժողովուրդների խաղաղ գոյակցության խորհրդանիշն է»։

«2011 թվականին՝ որպես նվիրակ իր առաքելությունն սկսելուց տասը տարի անց, Գուջերոտին ստորագրեց պատմական համաձայնագիր, որն առաջին անգամ կարգավորում էր Բաքվի և կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերությունները: Վավերացման պահին վերհիշելով 2019 թվականին Բաքվի «Բարոյական արժեքների խթանման հիմնադրամի» կողմից  հրատարակված «Քրիստոնեությունը Ադրբեջանում» գիրքը, Գուջերոտին երախտագիտություն է հայտնել (Ադրբեջանի) կառավարությանը, որ պայմաններ է ստեղծել [համաձայնագիրը] հնարավոր դարձնելու համար՝ ընդգծելով, որ մեր երկիրը միշտ հավատարիմ է մնացել  հանդուրժողականության սկզբունքներին և նշել, որ համաձայնագիրը իր տեսակի մեջ եզակի փաստաթուղթ է, քանի որ Վատիկանը նախկինում երբեք նման համաձայնագիր չի ստորագրել որևէ պետության հետ»:

Ըստ Գուջերոտիի՝ «Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց իր հանդուրժողականությունը։ Այժմ ողջ աշխարհն է դրա ականատեսը։ Համոզված եմ, որ այս փաստաթուղթը դրական արձագանք կստանա աշխարհում և կհիշվի որպես պատմական մեծ իրադարձություն։ Մամուլի արձագանքն առաջին իսկ օրվանից ապացուցում է, որ մենք իրավացի ենք։ Սուրբ գահի և Թագի անունից այս ամենի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանի կառավարությանը»։

2009 թվականից ի վեր Հեյդար Ալիևի Հիմնադրամը՝ Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, ֆինանսավորում է Վատիկանում տարբեր միջոցառումներ՝ վերականգնման ծրագրեր, ցուցահանդեսներ և համերգներ: Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերի թվում են՝ հռոմեական գետնադամբանները, Վատիկանի թանգարանները, Վատիկանի առաքելական գրադարանը և կաթոլիկ եկեղեցիները Ֆրանսիայում ու Ադրբեջանում: Այս նվիրատվությունները կազմել են մեկ միլիոն եվրո:

2013 թվականին Գուջերոտին ստացավ Մովսես Խորենացի մեդալը՝ Հայաստանի բարձրագույն պարգևը, այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ հայագիտության մեջ իր կարևոր ավանդի, ինչպես նաև Երևանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հոդվածի հեղինակը եզրակացրել է՝ Վատիկանի և Ադրբեջանի միջև սերտ հարաբերությունները, թերևս չնախատեսված կերպով, ամրապնդել են ադրբեջանական միապետության գերիշխող դերը... ինչը կարող է նպաստել դիվանագիտական կարգավորմանը, որը հետին պլան կմղի կամ կջնջի ադրբեջանական միապետության կողմից իրականացված հանցագործություններն ու ագրեսիաները:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am
13:03
Տեղի կունենա «ԲԵՄ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան
 2025թ-ի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
12:43
Սբ․ Հովհաննեսի հարևանությամբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
12:21
«Սարքա՞ծ» էր «օպել»-ը Ավինյանի գլխին
 «Հասկանալի է, որ դա պատահական դեպք չէր։ Այսնքն՝  պատահական չէր Ավինյանի հորը մոտենալն ու նման հարցադրում անելը։Կարծում եմ՝...
Աղբյուր` Panorama.am
11:33
Նյու Յորքի գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ
Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Ինչո՞վ եք էներգոհամակարգը սնուցելու, եթե հրաժարվեք ռուսական գազից․ Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «Մի հարցազրույց լսեցի քիչ առաջ, բավականին համբերատար: Ցավոք, մեզանում...
Աղբյուր` Panorama.am
10:54
Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը
Ահմատ Ալ Շարհն ընդունել է Սուրիայի Քրիստոնեա Հոգևոր Առաջնորդներին ու ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
10:39
Ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
10:30
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
10:15
Արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում․ Աստղիկ Գալեյան
44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր՝ Աստղիկ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
09:55
Ես միշտ կողքիդ եմ, որպեսզի աջակցեմ քեզ ամեն ինչում․ Անահիտ Սիմոնյանի ամանորյա ֆոտոշարքը որդու հետ
 Անահիտ Սիմոնյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել որդու՝ Արմանի հետ՝ կից գրելով․ «Շնորհավոր Ամանոր, ընկերներ: 2025 թվականն...
Աղբյուր` Panorama.am
09:36
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
 Իրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 58 կմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}