Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է.
«Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը ներքաղաքական լուրջ ցնցումների չի հանգեցնի։
Անգամ անդրդվելի հեղինակություն հանդիսացող Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը չկարողացավ ցնցել Իրանը ներսից և չհանգեցրեց լուրջ վերադասավորումների էլիտայում։
Մեկ այլ բան է արտաքին ճարտարապետությունը։
Իսրայելական հետքի մասին վարկածը կենտրոնական դարձավ վթարի մասին տեղեկատվության հրապարակման առաջին իսկ րոպեներից։
Եվ եթե այն Թեհրանում ստանա անհրաժեշտ գաղափարական ու տեղեկատվական աջակցություն, ապա, ըստ էության, ստեղծվում է casus belli ռազմական գործողություններ սկսելու համար։
Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը:
Տարբերակներկները շատ չեն։
Հիշեցնեմ միայն, որ օրերս Էրդողանը հայտարարեց Թուրքիայում կանխված հեղաշրջման մասին, որը, պետք է խոստովանել, ավելի մեծ գործընթացների նախօրեին տեղեկատվական օպերացիայի տպավորություն է ստեղծում։
Ինչ խոսք, զոհի կերպարի ձևավորումը աշխատող տեխնոլոգիա է»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
- Reuters. Իսրայելը ներգրավված չէ Ռաիսիի ուղղաթիռի կործանման մեջ
- Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
- Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը