Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին տարան անհայտ ուղղությամբ։ Որոշներին ճանապարհով քարշ տալով էին նստեցնում ոստիկանական մեքենաները։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հիմքով են բերման ենթարկել քաղաքացիներին։
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ քաղաքացիներին տեղափոխել են Նոյեմբերյանի ոստիականական բաժանմունք։
Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել «ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը: Բերման ենթարկվածների թվում է նաև հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
- Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
- ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան