Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ. Աննա Գրիգորյան
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության և քաղաքացիների անվտանգությունը և միայն Հայաստանում է իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահել ու սեփական անվտանգության խնդիրը լուծել»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ այս իշխանության օրոք Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են Հայաստանի ողջ տարածքով, Հայաստանը փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ հանցավոր անգործության հետևանքով։
«Սրանք չոր փաստեր են, այլևս պատմություն, իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ Սյունիքում տարիներ առաջ՝ հանձնեցի ճանապարհներ, տներ, զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի ադրբեջանցիները։
ԱԺ փոխնախագահներից մեկի ասած զավեշտ է. ասում է կիրանցիների հետ միասին կանցնեն այս բարդ գործընթացով։ Քանի՞ անգամ եք եղել այդ ժողովորդի հետ, նրանց կողքին։ Դուք վաղուց իրականությունը տեսնում եք ձեր պադավատների պատուհաններից։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներևակայելի»,- ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ Տավուշում քանդել են ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում ու հասցնում են գյուղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա ու սյուն են դնում։
«Սյուն են դնում ու ասում՝ հիմա ժողովուրդ դուք անվտանգ եք։ Այսինքն, անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առանջնագիծն իրենց տներից, այ հիմա եք անվտանգ։
Կամ՝ ասում են 25 հեկտար հող է անցնում Հայաստանին։ Ո՞ւմից է անցնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ։ Սրան զուգահեռ չեք ասում գեթ մեկ երաշխիք, համաձայն որի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնե Հայստանին։ Որևէ երաշխիք գոյություն չունի։
Իսկ այն մարդիկ, որոնք այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, տարատեսակ անուններ եք կպցում՝ գործակալ, էլ չգիտեմ ինչ։
Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, իրենք էլ են գործակա՞լ»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
- Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները