Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
«Մեծ ակնկալիքներ ունեմ շարժումից, Բագրատ Սրբազանից»,-լրագրողների հետ զրույցում մինչ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումն ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Նելա Գրիգորյանը։
Նշենք, որ այս պահին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է Արցախի կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ։
«Ինչպես Սրբազանն է ասել, առանց արցախի խեղդվում եմ, բայց չեմ ուզում խեղդվել։ Կիրանցից վերադառնալու ենք Արցախ։ Ես հավատում եմ նրան։ Սրբազանն այնքան խելոք մարդ է, որ գիտի ոնց վարվի, ոնց հանդիպումները կազմակերպի»,-ասաց նա։
Նրա խոսքով, հիմա Կիրանցում իրականացնում են այն, ինչ կատարվեց Արցախում։
«Ասացին՝ 12 մետրանոց այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում։ Ասացին՝ լավ կլինի։ Հիմա նույնը Կիրանցում է, մաս-մաս հանձնում են»,-ասաց արցախցի պատգամավորը։
Արձագանքելով այն մեղադրանքներին, որ այդ թվում արցախցիները բողոքի ակցիաներին մասնակցում են գումարի դիմաց, Նելա Գրիգորյանը հակադարձեց. «Ղարաբաղցիները հայրենիքի մեռած են, փողի մեռած չեն»։