Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից․ Գառնիկ Դանիելյան
«Լավ կլիներ, որ Հայաստանում ամեն ինչ նորմալ լիներ, բայց ցավով պետք է արձանագրենք՝ Հայաստանում ոչ մի բան էլ նորմալ չէ։ Երկիրը կտոր-կտոր հանձնվում է։ Արցախը կորցնելու դեռ մեկ տարին էլ չի լրացել, Տավուշն ենք կորցնում։ Հոգեբանական ապրումները․․․մտածում էինք,թե ոնց պետք է անենք, որ հետ բերենք Արցախը, հիմա մտածում ենք Տավուշի մասին։ Սա նորմա՞լ է, նորմալ բան կա՞։ Ամիսներով չենք կարողանում ո՛չ քնել, ո՛չ ապրել։ Այն մարդիկ, որոնք համարում են սա նորմալ կյանք, շնորհավորում եմ, բացարձակ լավատես երջանիկ մարդ են, որոնց թիվը Հայաստանում շատ քիչ է։ Չի կարող երկիրը քանդվել և ասեն, որ նորմալ է։ Իշխանությունների համար դե նորմալ է»,- Բագրատ Սրբազանի և փորձագետների հետ հանդիպումից հետո ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների հետ հանդիպումը։
Պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Արցախի լուծարման փաստաթղթից։
«Արցախը կազմաքանդել են իրենք, Արցախից հրաժարվել են իրենք։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել են իրենք։ Արցախի լուծարման փաստաթղթից Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել, նրա հետ ամեն ինչ համաձայնեցված է եղել, բայց չի հաստատել ԱՀ ԱԺ-ը, դա էլ ի պատիվ Արցախի պատգամավորների։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը հիմա Բաքվի բանտում է, իրենց խղճի վրա է նստած։Իրենք են մեղավոր , որ նրանք այնտեղ են։ Իմիջայլոց, այդ թուղթն էլ, որը Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով ստորագրվել է, հիմա այդ փաստաթւղթն առ ոչինչ է, չեղարկված է, բավական է մանիպուլացնեն, ստախոսությամբ զբաղվեն»,- ասաց Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
- Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին