Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը դատվում են խոսքի համար, այն խոսքի համար, որ իմ հաշվարկներով ռեժիմին ու դրա պարագլխին 24-ժամյա ռեժիմով ասում է քաղաքացիների 80-85 տոկոսը»,-հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Նա Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դիմաց է՝ մասնակցելու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով քիչ անց մեկնարկելիք նախնական դատալսումներին։
Նախկին պատգամավորը նիստը նախագահող դատավորին բարեկամաբար հորդորեց չդառնալ քաղաքական հաշվեհարդարի գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքին։
«Գալու է մի օր, երբ այս բոլոր գործերը՝ Սամսոնյանի, Վազգենի, Աշոտյանի, Նարեկի, Մամիկոն Ասլանյանի, գնալու են Եվրոպական դատարան։ Եվ ես չեմ ուզենա Եվրապական դատարանի պատերի մոտ տեսնել վնգստացող դատավորներ։ Տերմինը Նիկոլ Փաշինյանինն է։ Ողջախոհության կոչ եմ անում»,-ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին