Իրավունք 13:37 21/05/2024 Հայաստան

Կարեն Մեժլումյան. Այս օրինագիծը լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար

«Այս օրենքն իրական բեռ է փաստաբանին օգնության համար դիմաց քաղաքացու վրա»,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ այսօր  Հայաստանում  փաստաբաններն իրականացնում են բողոքի ակցիա՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Բանախոսն ընդգծեց, եթե օրենքն ընդունվի, արդյունքում կբարձրանան փաստաբանական ծառայությունների ինքնարժեքն ու գինը, և քաղաքացիները զրկված կլինեն փաստաբանի ծառայություններից, որակյալ իրավաբանական օգնություն ստանալուց։

«Ավելին, քաղաքացիների մի հատված կա, որոնք ներառված չեն այն անձանց ցանկում, որոնք կարող են հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալ։ Այստեղ էլ խնդիր է առաջանալու, ինչը նույնպես փաստաբանները զգալու են»,-ասաց Մեժլումյանը։

Որպես պրակտիկ փաստաբան՝ նա նշեց, որ կան դեպքեր, երբ փաստաբանները տարբեր գործոններ հաշվի առնելով անվճար ծառայություն են մատուցում քաղաքացիներին, երբ օրինակ քաղաքացին վճարունակ չէ, երբ տվյալ գործը սահմանադրականության, կոնվենցիոն իրավունքի առումներով հետաքրքրություն է ներկայացնում, ստրատեգիական մարտավարությամբ տարիներով առաջ են գնում, ՍԴ-ում է ակտ կայացվում, երբեմն հասնում են ՄԻԵԴ։

«Հիմա ես մտածում եմ, որ այս օրենքից հետո նման դեպքերում ես քաղաքացուց պետք է ներողություն խնդրեմ, ասեմ, որ հարկայինից գալու են՝ ինձ ասեն, դուք ձեր գրպանից այդ հարկերը վճարեք։ Նման վիճակի մեջ ենք հայտնվելու մենք, նաև իրավաբանական անվճար օգնություն ստացող քաղաքացիները։ Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիներին բերման ենթարկում, անմիջապես փաստաբանները շտապում են իրավաբանական օգնություն ցույց տալու, վաղը հարկայինը գալու է, ասեի այսքան անձի իրավունք եք ներկայացրել, պայմանագիր ունե՞ք, թե՞ չէ։ Մինչդեռ սա իրավապաշտպան գործունեություն է, և փաստաբանը պետք է իր վստահորդի շահն ավելի բարձր դասի, քան իրենը։ Այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում, սա լուրջ մարտահրավեր է իրավական պետության համար»,-ասաց Մեժլումյանը։

Նրա խոսքով, նման չհիմնավորված, չպատճառաբանված նախագիծ չպետք է ներկայացվեր, չպետք է քննարկվեր, չպետք է ընդունվի։

Նշենք, որ օրեր շարունակ փաստաբաններն ահազանգում են՝ նախագծի ընդունման արդյուքում

- Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները.
- Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.
- Անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը.
- Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

Նշվում է՝  ՀՀ փաստաբանների պալատը Նախագծի խնդրահարույց ասպեկտների մասով առարկությունները և դիտողությունները, ի թիվս այլ մարմինների ներկայացրել էր նաև ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:

Դիտարկումների փաթեթը ներկայացվել էր նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով Նախագիծը քննարկելիս հաշվի առնել ներկայացվածը և ՀՀ փաստաբանների պալատին մասնակից դարձնել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին:

Սակայն, ՀՀ փաստաբանների պալատը չհրավիրվեց Հանձնաժողովի նիստին, իսկ նիստի ընթացքում էլ հայտարարվեց, թե իբր Նախագծի առնչությամբ դիտարկումներ չեն ներկայացվել:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}