Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Крадут и воруют…
Վերջին շրջանում ՌԴ ՊՆ պաշտոնյաների ձերբակալման շքերթ է սկսվել։
Հիմա էլ ձերբակալվել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը։
Մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ ՊՆ տեղակալ Իվանովի ձերբակալությունը։
Ռուսական լրատվամիջիցների փոխանցմամբ՝ գեներալ-մայորը կասկածվում է Զապորոժիեի մարզի պաշտպանական կառույցների համար նախատեսված մետաղը վաճառելու մեջ։
Հիշեցի 19-րդ դարի Ռուսաստանի պատմության մի քանի էպիզոդներ։
Երբ ռուսական պատմագիտության հայր Նիկոլայ Կարամզինին հարցնում են ,թե ինչպե՞ս կներկայացնի իրավիճակը Ռուսական կայսրությունում,նա մեկ բառով պատասխանում է ՝ գողանում են։
Գրեթե նույնաբովանդակ գնահատական էր տվել ռուսական իրականությանը կայսր Նիկոլայ 1-ը:
Նա նշել էր,որ շատ է մտահոգված կայսրության ապագայով քանի որ բացի իրենից եւ գահաժառանգից բոլորը կայարությունում գողանում են։
Ժամանակին ֆրանսիական Բուրբոններին ուղղված բնորոշումը տեղին է նաեւ այս դեպքում. «Նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան