Քիչ է մնում Արցախի լուծարման հրամանագրի ստորագրման օրը տոն հայտարարեք. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի։ Ասում է՝ ես երաշխավորում եմ, կլինի Արցախի պատմությունը։ Անհնար է չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք արդեն, հարձակվելո՞ւ են էլի»,- ԱԺ ամբիոնից հարցադրում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Այնուհետև դիմելով ՔՊ-ականներին՝ նշեց. «Ի՞նչ տեղի ունեցավ։ Հպարտությամբ գալիս են ու այստեղից ասում՝ սեպտեմբերի 19-ին ստորագրվեց Արցախի լուծարման հրամանագիրը։ Քիչ է մնում տոն հայտարարեք այդ օրը։ Դա ողբերգություն է, այդ փաստաթղթով որևէ մեկը չի հպարտանում։ Բայց գիտե՞ք որն է ձեր ստորագրած ու այդ փաստաթղթի տարբերությունը։ Մոռանում եք ասել, որ այդ փաստաթուղթը չեղարկվել է։ Այդ փաստաթուղթը ստորագրված մարդու կողմից չեղարկվել է, դուք այդ մասին իրազեկվել եք»։
«Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Ինչից ասես խոսում եք, բացի տրիվիալ հարցի պատասխանելուց։ Եթե սրանք բանակցություններ են, եթե այս ամեն ինչը փոխզիջում է, ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Եթե այդ հարցին չեք կարողանում պատասխանել, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Ու նենց եք վրդովվում, որ ձեր դեմ ցույցեր են տեղի լինում, որ հազարավոր մարդիկ փողոց են հայտնվում, պաստառներ են պահում, բա ի՞նչ պիտի անեին, շնորհակալությո՞ւն հայտնեին» ,-ասաց Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները