ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրել է մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված «ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial» միջոցառումը, որը տեղի ունեցավ Դվին հյուրանոցի “One & Only” թատրոնում։
«ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial» միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք է անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։
Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝ նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։
Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձել է մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։
ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվել է ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։
Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:
1956: Առաջին հաղթանակի նոտաներ
Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում
1960: Համաշխարհային փառքի նոտաներ
“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում
1981: Հավերժական սիրո նոտաներ
“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը
ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջացառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։
ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում և առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։
«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայցև հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։
Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
- ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր
- ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր
- ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո
- ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը
- ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
- ARARAT կոնյակի նվաճումները
- ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
- Երբ միաձուլվում են զգացմունքը, բնությունն ու բարձր ճաշակը, ծնվում է ARARAT Honey-ն
- ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը
- ARARAT թանգարանում բացվել է «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը՝ էպոսի ու արհեստական բանականության սինթեզով
- Լեգենդար ARARAT հայկական կոնյակների ամենահեռավոր ակունքը՝ Բերդի մասնաճյուղը, 20 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան