ՀՀ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը
Հայաստանի Ազգային ժողովը 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Առաջարկը հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանինը հենց նիստի մեկնարկին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ պահին ամբիոնի մետ էր, ներկայացնում էր նիստերի օրակարգը։ Նա արձագանքեց, որ դա ավելի ուշ կանեն, քանի որ դրա համար առնվազն պետք է իր տեղը նստի, որ ավելի հարգալից լինի։
Պատգամավորները Իրանի բարձրագույն ղեկավարության հիշատակը հարգեցին նիստի մեկնարկից մոտ 20 րոպե անց։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
- Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
- Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
- Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի ԱԳՆ գործընկերներին
- Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
- Իրանի փոխնախագահը հաստատել է՝ ուղղաթիռի կործանումից զոհվել է նախագահ Ռաիսին և պատվիրակության անդամները
- Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրեր
- Փրկվածներ չեն հայտնաբերվել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վայրում. Իրանական ԶԼՄ-ներ