Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
«Ակնկալում եմ, որ այսօր կիրականացվի արդարադատություն, կփվերացվի կամ գոնե կփոխվի Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը, տղաները կալանքից դուրս կգան»,-մինչ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումների մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա հույս հայտնեց, որ դատարանը՝ դատավորը կիրականացնի արդարադատություն, քանի որ դա իր պարտականությունն է։
«Իսկ արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված»,-ասաց Բաբայանը։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:
Հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկն ու Վազգենը դատվում են այն խոսքի համար, որը ռեժիմի պարագլխին ամեն օր ասում է բնակչության 85 տոկոսը. Զոհրաբյան
- ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները