Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
Դատարանի դահլիճից դուրս եկած «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում դիմավորեցին «ազատություն» վանկարկումներով, բացականչություններով ու ծափահարություններով։
«Հուսամ դատարանին էլ հասկանալի է, որ հայհոյելը մեզ համար ինքնանպատակ երբեք չի եղել, դա եղել է քննադատության մաս»,-ասաց Վազգեն Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծեց՝ իրենց պնդումն այն է, որ իրենց արարքում չկա հանցակազմ։
«Հիմա ստիպված պետք է մնանք նորմատիվ լեքսիկայի շրջանակում, որը բարդ է լինելու երկրի այսօրվա իրավիճակում ու իշխանությունների ով լինելու պարագայում»,-ասաց Սաղաթելյանը։
Նարեկ Սամսոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին, գործընկերներին, ընկերներին, լրագրողներին, ասաց՝ Արմավիր ՔԿՀ-ում զգացել են բոլորի աջակցությունն ու ներկայությունը։
«Դա ահավոր դուխ է տալիս ու ահավոր կարևոր է։ Ուզում եմ ազատություն մաղթել իմ բոլոր ընկերներին, որոնք այսօր քաղաքական պատճառներով ազատազրկված են՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան։ Այն մարդիկ, որոնք նոր են ձերբակալվել, բայց մենք չգիտենք իրենց մասին»,-ասաց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
- Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով
- Արսեն Բաբայան. Արդարադատություն իրականացնելու դեպքում տղաները ոչ միայն հիմա պետք է ազատվեն, այլև ընդհանրապես չպետք է լինեին ազատազրկված
- ՈՒՂԻՂ. Մեկնարկում են քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները
- Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան