Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
«Ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ։ Չպետք է եկեղեցին զբաղվի քաղաքականությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են։
«Աստվածաշնչում էլ է ասվում՝ իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ։ Քաղաքականությունն առևտուր է։
Այսինքն ձեզ թվում է, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, մենք քաղաքական առևտրով չե՞նք զբաղվում։ Քաղաքականությունն առևտուր է, առևտուր է, երբ որ կոալիցիա ես ստեղծում, ցուցակ ես կազմում։
Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է առևտրով։ Դա ինձ համար անընդունելի։ Անընդունելի է եկեղեցում պատարագները քաղաքական միտինգների վերածելը, պատարագների շղարշի տակ միտինգներ կազմակերպելը։ Դա հենց Աստվածաշնչով է անընդունելի։
Հիմա մենք մտնեինք եկեղեցու դաշտում, կասեին՝ ինչո՞ւ եք մտնում։ Կոնկրետ դարձել են քաղաքական գործոն»,- ասաց Ա.Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին