Վստահեցնում եմ ձեզ՝ 2026թ-ի ընտրություններին Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
«Ինչո՞ւ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք։ Որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն ուրվագծելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով, 1976 թվականի քարտեզն ամենալավ, ամենաընդունելի տարբերակն է սահմանազատման գործընթացի համար։
«Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կգան։ Նախ խոսքը գնում է մի տան, մի տնակի մասին։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն։ Ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խոսվում, ո՞վ է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը ու ոչ մեկ անգամ, պետության ներկայացուցիչները, գնում խոսում են նրանց հետ»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե բնակիչները չընդունեն փոխհատուցումը, նա պատասխանեց․
«Չեն ընդունի, պետությունն այլ որոշում կգտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հյուսիսային պողոտայի պես չենք անելու, երբ կոպեկներ շպրտցին, պետական գերակա շահ ճանաչեցին, մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու խոսքը մի տան, տնակի մասին չէր, այլ մի ամբողջ թաղամասի։
Մենք այդպես չենք անելու, մենք մարդկանց հետ խոսելու ենք, բանակցելու ենք այնքան, մինչև մարդիկ իրենց համաձայնությունը կտան։
Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։
Ինչ վերաբերում է այդ գյուղերին, վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր, ու 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
- Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
- Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
- Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
- Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
- Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
- Կիրանցում ամեն թփի տակ ոստիկան է