Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի
«Եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք` այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են Հայաստանում, եկեղեցու հանդեպ այն ինչու՞ չի կիրառվում։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում պետք է քննարկենք այս հարցը»,- Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հերիք եղավ մեր էմոցիաների, պատմության, արդեն իսկ քաղաքական դաշտում գործ անելու համար գնալ, աշխարհասփյուռ հայությունից փող հավաքել, հարստանալ, մոմ ծախել, կոկա-կոլա ծախել, գինի ծախել, գինու ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարել։ Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ իրենք պետք է հարկ չվճարեն։ Եվ, ընդհանուր առմամբ, օրենսդրական առումով պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, օրենքից ավելի բարձր հասարակ գործարարից, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում։ Իմ համար մեր մեծ հարկատուները ամենակարևոր մարդիկ են, իրենք ֆինանսավորում են Հայաստանի անվտանգությունը:
Երևանի կենտրոնում նստավայր ունի կաթողիկոսը, եկեղեցի կա՝ Սուրբ Աննայի անվան, որտեղ միտինգներ են անցկացվում։ Այ քեզ բան, սեփական միտինգի գրասենյա՞կ է։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է ձեզ թույլ տվել մտնել իմ հայ առաքելական եկեղեցու շինություն և միտինգներ կազմակերպել։ Այդտեղ միտինգներ կազմակերպելու տեղ չէ, Աստծո հետ հաղորդակցվելու տեղ է, դուք Աստված չեք, Աստծուց շատ հեռու եք»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան