Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։
Ամերիաբանկից մանրամասնում են, որ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից։
Վարկի դիտարկման համար էական չեն Հայաստանում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքը, ինչպես նաև՝ մշտական բնակության վայրը։ Որպես եկամտի աղբյուր դիտարկվում են հաճախորդի` այլ երկրում ունեցած եկամուտները: Ընդգծենք, որ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։
Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, 60-360 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման պայմաններն ու մյուս մանրամասները` Ամերիաբանկի կայքում:
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը, ինչից հետո Բանկի մասնագետը կապ կհաստատի՝ քննարկելու վարկավորման պայմանները։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
- Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ Doing Digital ֆորումի կողքին է՝ նաև որպես ֆինթեք գործընկեր
- Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
- Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
- Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան