Ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն. Խաչատրյան
«Բազում անգամ նշել էինք, որ այն, ինչ տեղի ունենում Հայաստանի սահմաններում, կարելի է կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ իշխանություններն իրենց այդ խորհրդին հետևել էին, սահմանազատումից առաջ սկսեցին տրագիկոմիկ մակդիրներ դնել՝ ժամանակավոր սահմանազազտում, պիլոտային սահմանազատում։
«Բայց ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն ոչ թե սահմանազատում է, այլ մանր ջեբկիրություն է, մանր գողություն։
Սխալվել եn։ Պարզվում է, երբ Հայաստանը կադաստրի վկայական է տվել մեր հայրենակիցներին, սխալվել են, բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։
Սխալվեիք՝ մի 100 մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, սխալվեիք սահմանազատումը Ջերմուկից սկսեիք։ Թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա։ Կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։
Ասում էին սահմանազատումը պետք է լինի գենշտաբի 1974-79 թթ քարտեզներով, երեկ հերթական օրիգինալ հայտարարությունն է տարածվում, թե դարձավ 1969 թվական։ Իսկ ինչո՞ւ ոչ միջպետական արձանագրության հիման վրա կազմված 1988 թվականի քարտեզը։ Որովհետև էլի 1988 թվականն ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց էլի վախենում եք դա ընդունել։
Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»։
Հիշեցնենք՝ երեկ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան