Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ․ Արմինե Ադիբեկյան
Ավարտվեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փորձագետների հետ հանդիպումը։
«Հույսս մեծ է, բայց պատկերացումներս ու ակնկալիքներս մի քիչ այլ են։ Որպես դիտորդ շատ լավ պատկերացնում եմ աշխատանքի ծավալները, երբ չկան տեղեկատվական, մարդկային, փորձագիտական, աշխատանքային ռեսուսներ։ Հույս ունեմ, որ այս անգամ գոնե կհասնենք այն կետին, որին գալիս ենք արդեն 6 տարի և, ի վերջո, կազատվենք 6-ամյա մղձավանջից»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
Թե ինչու է ցանկանում, որ այս իշխանությունը հեռանա, Ադրբեկյանն ասաց․ «Ինձ ներկայացնող անձն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից «քուչի» ելույթ ունենալ, թիվ մեկ ամբիոնից, դա ամենակարևոր բանն է, ինչից ուզում եմ ազատվել։ Չեմ ուզում ԱԺ ամբիոնից նման մակարդակի խոսքեր լսել, ինձ պետք են լուրջ գիտականորեն հիմնավորված և բարձր մակարդակի տեքստեր։ Ուզում եմ՝ իմ պատագմավորն ինձանից այնքան խելացի լինի, որ ես բերանս բաց լսեմ։ Նայում եմ այդ քուչի շներին, ամոթ եմ զգում, ես ուզում եմ, որ այդ մարդիկ չլինեն, չունենան հնարավորություն առհասարակ ժողովրդի անունից ինչ-որ կարծիք հայտնելու»։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը,թե չեն հետևում Ալիևի հայտարարություններին, Ադիբեկյանն արձագանքեց․ « Գոյություն ունի հրաշալի կազմակերպություն, որի մաս եմ եղել ես՝ մինչև 2019թ․-ը, որը կոչվում է Հանրային կապերի տեղեկատվության կենտրոն։ Այն բյուջեից ստանում է հսկայական գումարներ՝ մոնիթորինգ անելու համար, այդ թվում՝ Ալիևի խոսքերը և հակիճ տեսքով ներկայացնի նաև Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանը պարտավոր է կարդալ բոլոր այն թղթերը, որը մոնիթորինգ անողները պատրաստում են նրա համար ։ Նա ի պաշտոնե պարտավոր է իմանա,թե ինչ է խոսում Ալիևը։ Եթե նրան թվում է, թե ԱԺ խոսնակ լինելն ընդամենը ֆուտբոլի, ձուկ բռնելու գնալն է կամ կնիկ փոխելը , նա խորապես սխալվում է։ Նա նաև դրա համար է աշխատավրձ ստանում, որ իմանա,թե ինչ է խոսում Ալիևը, քանի որ Ալիևի խոսքից բխում է նրա քաղաքականությունը։ Եթե Ալեն Սիմոնյանը հարկ չի համարում լսել և հետևել Ալիևի խոսքերին, հարց՝ էդ ՊՈԱԿ-ն ինչի՞ համար է մինչև հիմա ֆինանսավորվում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը պետք է գնա, մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու ենք. Բագրատ Սրբազան
- Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին