Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. Բագրատ Սրբազան
«Հաջողության հեռանկար տեսնում եմ»,- Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, համայնքի ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Հարցին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալո՞ւ է, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Ուրիշ ի՞նչ անի, ուրիշ տարբերակներ ունե՞ք առաջարկելու։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Լավագույն տարբերակը դա է»։
Սրբազանը նաև նշեց. «Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են խորհրդարանի ամբողջ աշխատանքը նվիրում շարժմանը։ Այդ ամբիոնը կոչված է որևէ մեկի մասին խոսելո՞ւ։
Ադրբեջանական և թուրքական իշխանությունների թեզերը մեկին մեկ իրենց թեզերն են այս շարժման, մեր մասով։ Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները։ Մասնագետների կողմից հաղորդում է լինելու»։
Սրբազանն ասաց, որ ՔՊ-ականներից որևէ մեկին պատասխանելու ոչինչ չունի. «Իրենք խեղճանում են թշնամու կողմից արտահայտված յուրաքանչյուր մտքի դիմաց, թող դրանց պատասխանեն, ոչ թե հարձակվեն իրենց սեփական, այլևս ոչ սեփական ժողովրդի վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Եկեղեցին իր գործը թողած, զբաղվում է քաղաքական առևտրով. Ալեն Սիմոնյան
- Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
- Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
- Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
- Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
- Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան