Նախախնամությամբ այս գրիչը մեզ տրվեց, շարժման գույնը՝ մանուշակագույնն է․ Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը։
«Էս գրիչը տեսնո՞ւմ եք , նոր եմ նվեր ստացել, «կաշառք» են տվել»,- կատակեց սրբազանը ՝ ավելացնելով․ «Գույնն է հետաքրքիր։ Այսօր մենք խոսում էինք շարժման գույնի մասին և նախախնամությամբ այս գրիչը տրվեց մեզ։ Մեր շարժման գույնը՝ մանուշակագույնն է՝ և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական իր արտահայտությամբ։
Նա նշեց, որ մանուշակագույնն առաջին հերթին աստվածամոր գույնն է, մաքորության ու ճանապարհից հետ չկանգնելու գույնն է։
Սրբազանը նշեց , որ այս ընթացքում ինչ ցանկացել է՝ կատարվել է, օրինակ Կիրանց էր ուզում գնալ՝ գնաց։
«Երեկ, երբ Կիրանցում էինք, գյուղն ուրվական էր։ Ես տասը տարի է այդ գյուղով անցել եմ, առաջին անգամ տեսա գյուղն ուրվական , դատարկ, մարդ չկար։ Եթե որևէ մեկն այնտեղ լիներ, կմտածեր, որ լքել են այս գյուղը, մարդ չի ապրում, ինչպես իրենք վկայեցեին՝ ասելով, որ մեր գյուղում սուգ է՝ առանց մեռելի։ Կամաց-կամաց դուրս եկան ժողովուրդը , հավաքվեցինք այգում, զրույց ունեցանք։ Ձեր անունից այցելել եմ Լենա տատիկին, նվերը փոխանցել։ Նա էլ է նվեր բերել՝ ասելով այդ օրը կբացեք։ Մարդիկ տառապանքի ու հուսահատության մեջ էին, շփոթված ու մոլորված։ Երեկ էլ Արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ մարդկանց թյուրիմացաբար է կադաստրի թղթերը տվել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ Կիրանց գյուղի մարդիկ փոխանցել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք։
Բագրատ Սրբազանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության կառավարության, խորհրդարանի և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
«Մեր սխալը եղել է՝ Արցախը Հայոց փաթեթից առանձին դիտարկելը։ Մենք փորձեցինք առանձին դիտարկել,քննել, հենց այդտեղ ենք սխալվել։ Հետևաբար, մեծ- մեծ Հայոց շարքի մեջ պետք է վերադարձնենք ՝որպես բաղկացուցիչ մաս»,- ասաց նա։
Հանդիպումներ են եղել նաև փորձագետների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան