ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք. Գառնիկ Դանիելյան
«Ինձ պատվիրակել են այսօր լինել Ազգային ժողովում և ամբիոնից ներկայացնել այն ամբողջ ողբերգությունը, որը տեղի է ունենում իմ հայրենիք Տավուշի մարզում»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ կատարվում է, սահմանազատում ու սահմանագծում չէ, այլ միակողմանի զիջումներ, որում մի քանի անգամ համոզվել է նաև ՔՊ-ն։
«Ադրբեջանը պահանջել է, Հայաստանն այդ պահանջները բավարարել է։ Այս դեպքում խոսքը ոչ թե ինչ որ բլուրի կամ առվակի խնդիրն է, այլ կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերի մասին է»,- ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ Կիրանց գյուղը բաժանվում է երկու մասի՝ հայկական ու ադրբեջանական, մարդիկ զրկվում են իրենց պապենական տներից։
«Հիմա էլ ասում են, որ պապից ժառանգել է, սխալ է ժառանգել։ Մնում է ասեն՝ մի հատ պապին գտեք, պապուպապին գտեք, կեղծ է։ Մարդը ժառանգել է իր պապից, ասում են՝ դա քոնը չէ, ադրբեջանական է, իսկ անվտանգությունը կապահովեն ծառերը։ Կիրանցիներն ասում են՝ մեր անվտանգությունը ո՞նց պետք է ապահովվի։ Ասում են՝ ծառ տնկեք։
ԱԺ անվտանգության աշխատողները թող դուրս գան, այստեղ ծառեր տնկենք, բոլոր տեղերը ծառեր տնկենք, անվտանգությունն ապահովված կլինի։ Աբսուրդին էլ չափ ու սահման կա, չի կարելի սեփական ժողովրդին ծաղրանքի ենթարկել»,-ասաց Դանիելյանը։
Նա վստահ է, որ չեն կարողանալու ապահովվեն մարդկանց անվտանգությունը ու մարդիկ չեն ապրի այդտեղ։
«Ես չեմ տեսնում այնտեղ ադրբեջանցիների հետ ապրելու որևէ մի շանս։
Արցախը հանձնեցիք, տնավեր դարձրիք, հիմա հերթը Տավուշինն է: Սա արդեն վերջին է։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են այս անգամ էլ հայրենիքի մի մասը տալով որևէ կերպ Ադրբեջանի պահանջները զսպելու են, չարաչար սխալվում են»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում իրականացնում են Արցախի սցենարը. Արցախցի պատգամավոր
- Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
- Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
- Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
- Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
- Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները